12:40 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացնել իր առջև դրված խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ռուս ռազմական բժիշկները մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի դժվարամատչելի շրջանների բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, լեռնային տեղանքում գտնվող Ասկերանի շրջանի Սարդարաշեն բնակավայրում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները դաշտային կետ են տեղակայել բնակավայրի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին բուժօգնություն ցուցաբերելու համար:

«Այսօր մենք օգնություն ենք ցուցաբերում Սարդարաշեն լեռնային բնակավայրի բնակիչներին՝ մարդասիրական-բժշկական ստուգայցի ձևաչափով։ Այս առաքելությունն արտասովոր է. մենք բժիշկների ենք այստեղ բերել»,-հայտնել է զորախմբի հրամանատարի խաղաղապահ գործունեության գծով տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը։

Ռուսաստանյան խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը

Նրա խոսքով՝ գյուղ են եկել թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ։

Բնակչության ընդունելության ընթացքում բժիշկներն գյուղի ավելի քան 50 բնակիչների օգնություն են ցուցաբերել:

Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաաբաղին տրամադրված մոտ 1500 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավորներին։

Ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ. Տիգրան Աբրահամյան

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 700 բնակչի
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը
Ռուս ռազմական բժիշկները շարունակում են օգնել Արցախի բնակիչներին
թեգերը:
բժիշկ, ռուս, Արցախ, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ