06:46 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
42120

Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չի համապատասխանում նախարարության դիրքորոշմանը, այլև հեռու է իրականությունից։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Այսօր ՀՀ Ազգային ժողովում հնչեցրած կարծիքների համար Բորիս Ավագյանն ազատվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ–ն` ներկայացնելով ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ստորագրած հրամանը։

«Ավագյանն իր ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

«Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Ավագյանն այսօր Երևանում մասնակցել էր հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը։

Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա

Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։

Նա նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։

«Եթե նման դեպք լինի, ես անձամբ կգերեվարեմ այդ ադրբեջանցիներին». Բորիս Ավագյան

թեգերը:
պաշտոն, Բորիս Ավագյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ