12:31 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
475 0 0

Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ տանը երեխաներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի օրվա երկրորդ կեսին: Արցախի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետզրույցում հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշեց, որ ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ապրիլի 20–ի ժամը 15:00-ի սահմաններում:

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տան մեջ հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Տանը երեխաներ են եղել, բայց բարեբախտաբար տուժածներ չկան: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշեց Թադևոսյանը:

Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

Նա հավելեց, որ ուսումնասիրվում է՝ արդյո՞ք հնարավոր է, որ փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորած լինեն բնակելի տունը Ստեփանակերտում:

Նշենք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:

Այսօր էլ ՊԲ–ն հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

Թուրքիան Երևանի կենտրոնում գտնվող շենքը ներկայացրել է որպես ադրբեջանական թագավորական պալատ

Ըստ թեմայի

«Լուրջ ցանկ է». Բաբայանը խոսեց պարտության մեղավորներից և ակնարկներ արեց Շուշիի մասին
«Պետք է ստուգվի` զեկույցներն ինչքանով են ճշմարտացի եղել». Փաշինյանը` Շուշիի անկման մասին
«Իսկանդեր Մ»–ի բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան
թեգերը:
Հունան Թադևոսյան, Ոստիկանություն, տուն, կրակոց, Շուշի, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ