20:42 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Արցախյան պատերազմից հետո առայսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է զինծառայողնի ու քաղաքացիների 1546 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշենք, որ վերջին անգամ որոնողական աշխատանքները արդյունք էին տվել ապրիլի 20-ին, երբ Հադրութի շրջանում «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, փրկարարները հայտնաբերել և տարհանել էին 2 հայ զինծառայողի աճյուն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է:

Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
Ջրականում ևս երկու աճյուն են հայտնաբերել
Եվս 9 աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հադրութ, աճյուն

Գլխավոր թեմաներ