14:55 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Արցախ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1551 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

Փրկարարներն աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում. Արցախի ԱԻՊԾ

Ըստ թեմայի

Կառավարությունում քննարկել են քաշաթաղցիների և հադրութցիների բնակապահովման հարցը
Զինծառայողների աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում
Փոխվարչապետը քաշաթաղցիների հետ քննարկել է տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Քաշաթաղ, աճյուն

Գլխավոր թեմաներ