10:58 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Արցախ
Ստանալ կարճ հղումը
6902

Մինչ այժմ սփյուռքում ապրող հայրենազրկված հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը։

ԱՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ փաստորեն այդպիսով ԱՄՆ նախագահը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Արցախի օրենսդիրն այս քայլը որակում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։

Համոզված են՝ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։

«Առայսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք՝ սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց»,- նշված է ԱԺ հայտարարության մեջ։

Թեպետ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են ԱՄՆ նախագահի հայտարարությունը, այնուամենայնիվ, այն արդեն փաստ է։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

«Վերջապես այդ օրը եկավ»․ Քիմ Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը

Ըստ թեմայի

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը համարձակ ու ոգեշնչող քայլ է. ՀՀ նախագահը` Ջո Բայդենին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Արցախ, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ