10:07 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Արցախ
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Չնայած առկա խնդիրներին ու մտահոգություններին՝ համայնքում գրեթե ոչ մի դատարկ տուն չկա, շուտով նոր կառուցվողներն էլ կբնակեցվեն։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ օրեր առաջ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ այցելել են Թաղավարդ ու Կարմիր Շուկա համայնքներ: Տեղում ծանոթացել են գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին, զրուցել բնակիչների հետ։

«Շփումների արդյունքում մեզ համար ավելի հստակ են դարձել առկա հիմնախնդիրներն ու բնակիչների մտահոգությունները, ես նրանց եմ փոխանցել տարբեր հարցերի շուրջ գործադիր իշխանության մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: Ուրախալի էր արձանագրել, որ առկա մտահոգությունների ու մարտահրավերների պայմաններում գրեթե ոչ մի դատարկ տուն չկար, և տեղի բնակիչները շարունակում են կյանքը պլանավորել հայրենի գյուղերում»,- նշված է գրառման մեջ։

Կարմիր Շուկայում նաև արդեն մեկնարկել են տեղահանվածների համար կառուցվող՝ ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները:

Բեգլարյանի խոսքով՝ բետոնային հիմքերի կառուցմանը զուգահեռ արագորեն տեղադրվելու են արագ հավաքովի տներ։ Նա լիահույս է, որ կարճ ժամկետում թաղամասը պատրաստ կլինի բնակեցվելու համար:

«Հակառակորդն ամեն կերպ փորձում էր գրավել Կարմիր շուկան». ԱՀ նախագահը Մարտունի էր այցելել

Ըստ թեմայի

Կարմիր շուկայի թեմայով խոսակցությունները որևէ հիմք չունեն. Արցախի նախագահ
Արցախի ՊՆ–ն նույնպես հերքում է Կարմիր շուկայի մասին լուրը
Արցախի Կարմիր Շուկա գյուղում 150 տուն կկառուցվի
թեգերը:
Լուսանկար, թաղամաս, Կարմիր շուկա, Արցախ

Գլխավոր թեմաներ