04:09 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
4810

«Կոլցո» գործողության, ապրիլյան և 44–օրյա պատերազմների ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները վկայում են, որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններն անտարբերության մատնելն ու անպատիժ թողնելը հանգեցնում է դրանց կրկնության։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ։

«30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որն իրավամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։ Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի, դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է»,– նշված է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն շեշտում է` «Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը և 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաբնակ քաղաքներում ու շրջաններում, ինչպես նաև ԼՂԻՄ և Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացված հայկական ջարդերի ու էթնիկ զտումների շղթայի շարունակությունը։

Ադրբեջանական կողմից 8-10 հոգի անցել են միջդիրքային տարածք. ՀՀ ՊՆ

«Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն և հետագայում հանգեցրեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, որը շարունակվում է առ այսօր»,– շեշտում է ԱԳՆ–ն։

Գերատեսչությունը նշում է` «Կոլցո» գործողության, 2016 թ. ապրիլյան պատերազմի և Թուրքիայի ու տարբեր ահաբեկչական խմբավորումներից վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններն անտարբերության մատնելն ու անպատիժ թողնելը հանգեցնում է դրանց կրկնության։

Թաթոյանն Ադրբեջանի հանցագործությունները ներկայացրել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ըստ թեմայի

Ադրբեջանը ծայրաստիճան ցինիկ է միջազգային կառույցների նկատմամբ. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական»
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ