00:43 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Արցախ
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Մարտակերտի Նոր Ղազանչիի գյուղապետ Հայկ Առուստամյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ անվտանգության հարցը գյուղում շարունակում է մնալ ամենաառաջնայինը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ադրբեջանցիները հետ են գնացել իրենց դիրքեր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մարտակերտի Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առուստամյանը։

«Խոսքը նույն դիրքի մասին է, որից ադրբեջանցիները ապրիլի 25-ին առաջ էին եկել, հետո հետ քաշվել։ Հիմնական բանակցողները եղել են ռուս խաղաղապահները. արդյունքում ադրբեջանցիները կրկին հետ են քաշվել»,- ասաց նա։

Նրա խոսքով` այս պահին գյուղում ամեն ինչ հանդարտ է, մարդիկ ապրում են իրենց առօրյայով, բայց թեպետ խուճապ չկա, սակայն անվտանգության խնդիրը շարունակում է մնալ ամենաառաջնայինը։

«Մեր անվտանգությունը մենք պետք է ապահովենք` մեր բանակի հետ միասին»,- նշեց Առուստամյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել: Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել։

Կապանի դիրքերից մեկի մասին բարձրաձայնած հրամանատարը կանչվել է Ռազմական ոստիկանություն

Ըստ թեմայի

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կձևավորվի չեզոք գոտի. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Ադրբեջանական կողմից 8-10 հոգի անցել են միջդիրքային տարածք. ՀՀ ՊՆ
«Կոլցոն» Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն էր. Արցախի ԱԳՆ
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Մարտակերտ

Գլխավոր թեմաներ