23:09 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Արցախ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Արայիկ Հարությունյանը խոստացել է առաջիկայում նաև հանրայնորեն ներկայացնել որոշ հարցերի պատասխաններ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ  քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգի տապալում-խմբ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին Արցախի դատախազությունը հայտնել էր մարտի 2-ին։ Նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող ՀԿ–ների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում. Անտինյան

Ըստ թեմայի

Մեր պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն այցելել է Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ
«Պետք է կարողանանք մեզ համար ճիշտ ուղի ընտրել». Արայիկ Հարությունյանը եղել է Մարտակերտում
թեգերը:
հարցաքննություն, Արցախ, Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ