01:05 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Արցախ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Թելադրությանը մասնակցել են 2 կուրսերի մոտ 50 ուսանող, համալսարանի դասախոսական կազմը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ստեփանակերտի համալսարանի ուսանողներն ու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները մասնակցել են «Հաղթանակի թելադրություն» ակցիային, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Студенты АГУ и военнослужащие Центра гуманитарного реагирования российского миротворческого контингента в Карабахе написали «Диктант Победы»
Ստեփանակերտցի ուսանողներն ու ռուս խաղաղապահները «Հաղթանակի թելադրություն» են գրել

«Մեր այսօրվա ակցիան նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին։ Նպատակը Հայրենական մեծ պատերազմի թեմայի նկատմամբ տեղի բնակչության հետաքրքրության խթանումն է։ Բոլոր մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին իրադարձության նկատմամբ և գերազանց արդյունք ցույց տվեցին։ Մենք, նախևառաջ, հարցերը հատուկ ընտրել էինք այնպես, որ դրանք համահունչ լինեն տեղի բնակչության պատմական հիշողությանը, ջանացել էինք հաշվի առնել Հայրենական մեծ պատերազմի այն հերոսներին, որոնք ծնունդով Լեռնային Ղարաբաղից էին, և հարցերի մի մասը նրանց նվիրել»,-հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա, կապիտան Իվան Սերգեևը։

Студенты АГУ и военнослужащие Центра гуманитарного реагирования российского миротворческого контингента в Карабахе написали «Диктант Победы»
Ստեփանակերտցի ուսանողներն ու ռուս խաղաղապահները «Հաղթանակի թելադրություն» են գրել

Թելադրությանը մասնակցել են 2 կուրսերի մոտ 50 ուսանող, համալսարանի դասախոսական կազմը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող։

«Ռուսական խաղաղապահ ուժերի հետ փոխգործակցության շնորհիվ մենք ընդունեցինք «Հաղթանակի թելադրություն» անցկացնելու առաջարկը, քանի որ կարծում ենք, որ դա մեր ընդհանուր հիշողությունն է, մեր ընդհանուր պատմությունը»,-հայտնել է Ստեփանակերտի համալսարանի պրոռեկտոր Վիդիկ Իրոմիշյանը։ «Երիտասարդ սերունդը պարտավոր է իմանալ մեր հերոսների, մեր հաղթանակի մասին, իմանալ իր պատմությունը»,-ավելացրել է նա։ 

Студенты АГУ и военнослужащие Центра гуманитарного реагирования российского миротворческого контингента в Карабахе написали «Диктант Победы»
Ստեփանակերտցի ուսանողներն ու ռուս խաղաղապահները «Հաղթանակի թելադրություն» են գրել

Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները բանաստեղծություններ են կարդացել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների մասին, դիտել են կադրեր պատերազմական վավերագրությունից, ինչպես նաև պատմել են 1941-1945թթ․ մարտի դաշտում ընկած իրենց հարազատների մասին։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Студенты АГУ и военнослужащие Центра гуманитарного реагирования российского миротворческого контингента в Карабахе написали «Диктант Победы»
Ստեփանակերտցի ուսանողներն ու ռուս խաղաղապահները «Հաղթանակի թելադրություն» են գրել

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային
Գյումրիում մեկնարկել է Մեծ Հայրենականին նվիրված ֆիլմերի ազդագրերի ցուցադրությունը
Արցախի նախագահը հարցաքննվել է
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Ուսանող, խաղաղապահ, Արցախ

Գլխավոր թեմաներ