04:03 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Արցախ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Ռուսաստանից ժամանած մասնագետները նշել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին. այն շարունակական է լինելու:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանը էնդոպրոթեզներ է նվիրաբերել Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնին։ Տեղեկությունը հայտում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ  Ռուսաստանից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանն օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ:

«Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր  հայրենակից Էդգար Արամյանի հովանավորությամբ: Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները:

 Ռուսաստանից ժամանած մասնագետները նշել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, այն շարունակական է լինելու:

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

թեգերը:
բարերար, հայ, Ռուսաստան, պրոթեզ, հիվանդանոց, Արցախ

Գլխավոր թեմաներ