00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան

© Sputnik / Aram NersesyanГерой Арцаха генерал-майор Виталий Баласанян во время богослужения
Герой Арцаха генерал-майор Виталий Баласанян во время богослужения - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Բաժանորդագրվել
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը համոզված է, որ ադրբեջանական սադրանքները շարունակվելու են, սակայն գյուղը մնալու է Արցախի վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը մնում է և կշարունակի մնալ Արցախի վերահսկողության տակ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանն ամեն գնով փորձել է վերցնել Մարտունու շրջանի Կարմիր շուկան: Այդ ցանկությունը կա նաև պատերազմից հետո։

«Այն ամենը, ինչ նոյեմբերի 9-10-ից մեր վերահսկողության տակ է, մնում է պաշտպանության բանակի և այլ հավասարեցված ուժերի վերահսկողության ներքո։ Նման քաղաքական որոշում չկա։ Կարմիր շուկան եղել է, մնում է և կմնա Արցախի Հանրապետության վերահսկողության տակ», - ասել է Բալասանյանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի շփման գծի երկայնքով տիրող իրավիճակի մասին՝ Բալասանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից արդեն բազմաթիվ անգամներ եղել ու շարունակվում են սադրանքները:

Дорожный знак по дороге в село Красный Базар - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Ինչպե՞ս կօգտագործվի Կարմիր Շուկայի ճանապարհը

«Տեղաշարժեր են իրականացվում պայմանական խորհրդային ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի սահմանին։ Դրանց արձագանքում են մեր զինված ուժերը՝ պաշտպանության բանակը և հավասարեցված մյուս ուժերը», - ասաց Բալասանյանը։

Բացի այդ, նրա խոսքով՝ իրենց ստանձնած պարտականությունները կատարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ շարժվելուց ու նահանջելուց հետո, ԱԽ քարտուղարի խոսքով, նման դեպքեր չեն գրանցվել։

Սակայն նա համոզված է՝ ադրբեջանական կողմը շարունակելու է նման սադրանքները։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների ժամանակ Կարմիր շուկա գյուղը համարվում էր ռազմավարական կարևոր ուղղություն։ Համառ մարտերի արդյունքում հայկական կողմին հաջողվեց պաշտպանել գյուղը։

Արայիկ Հարությունյանն այցելել է Կարմիր շուկա համայնք

Լրահոս
0