20:20 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
333901

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` անհետ կորածների որոնողական ու ինքնության նույնականացման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2895-ի, 19-ը համարվում են անհետ կորած։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ շարունակվում են անհետ կորածների որոնողական ու ինքնության նույնականացման աշխատանքները։

Հիշեցնենք` հունվարի 18-ին Ադրբեջանը հայտնել էր, որ 2855 զինծառայող է մահացել, 50-ը անհետ կորած են համարվում։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը մոտ 10 հազար զոհ է ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին հայտնել էր, որ հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։

 

 

Ըստ թեմայի

19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո 
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ