00:55 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Արցախ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

Ստանալ կարճ հղումը
65710
© Sputnik / Минобороны России

Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին տեսաուղերձով դիմել է նաև ՌԴ պաշտպանոթյան նախարար Սերգեյ Շոյգուն։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը նշել է Հաղթանակի օրվա։

Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին տոնական միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 խաղաղապահներ։

Հանդիսավոր միջոցառման մեկնարկին դուրս է բերվել Հաղթանակի դրոշը, որի բնօրինակը 1945 թ. Մայիսի 1-ին Բեռլինում Կարմիր բանակի զինծառայողները բարձրացրել են Ռայխստագի շենքի տանիքին։

Խաղաղապահներին իր տեսաուղերձում շնորհավորանքներ է հղել ՌԴ Պաշտպանության նախարար, Ռուսաստանի հերոս, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին դիմել է նաև զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք». ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս

«Հաղթանակի օրը համազգային հպարտության և հերոս–ազատագրողների հավերժ հիշատակի օրն է, - ասել է Մուրադովը,– Իրենց կյանքը հայրենիքին նվիրած Հայրենական մեծ պատերազմի զինվորների և հրամանատարների սխրանքը մեզ համար քաջության, հերոսության և հայրենիքին անձնուրաց նվիրվածության օրինակ է` հայրենասիրկան կրթությունն ուղղորդող ամենակարևոր վեկտորը»։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:
ՌԴ ԶՈՒ 20 զինծառայողներ պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո զինվորականների համար կազմակերպվել է տոնական համերգ` պատերազմական տարիների պարերով, երգերով ու բանաստեղծություններով։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակվով։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների ու Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած համատեղ հայտարարության համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է հրադադար։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի միջուկը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից:

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ռուսաստանը բարիկադի նույն կողմում են. ՌԴ դեսպան
Արցախի ԱԳ նախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, Ռուսաստան, հաղթանակ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ