00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

© Sputnik / Aram NersesyanЛюся Погосян
Люся Погосян - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Բաժանորդագրվել
Կինը Շուշիում է թողել իր տունն ու 26 տարվա ընթացքում ձեռք բերած ունեցվածքը։ Բայց հիմա ինքն իրեն ստիպում է շարունակել աշխատել՝ տներ կառուցելով ուրիշների համար։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Լյուսյա Պողոսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 17 տարի առաջ տեղափոխվել է Գրոզնի և աշխատել կարի արտադրամասում։ Հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ կռունկավարի մասնագիտություն ստանալու հնարավորություն է ստացել և օգտվել է դրանից։

Արցախի միակ կին կռունկավարը

Խառնաշփոթ 90-ականներին նա կորցրել է Գրոզնիի իր տունը, վերադարձել Արցախ ու հաստատվել նախ Մարտունիում, ապա Շուշիում։ Լյուսյան Արցախի միակ կին կռունկավարն է։ Արդեն 45 տարի է՝ շինարարությունում է աշխատում։

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Չնայած պատկառելի տարիքին՝ տիկին Լյուսյան, ի տարբերություն մեր նկարահանող խմբի, հեշտությամբ է բարձրանում վերամբարձ կռունկի խցիկը, որը 15 մետր բարձրության վրա է գտնվում։

«Ես 25 մետրի վրա էլ եմ աշխատել։ Եթե վախեցար, չես կարա աշխատիս։ Ամեն մի մանրուքի արդեն սովորել եմ։ Նենց որ իմ դուրը գալիս ա իմ աշխատանքը»,-ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տիկին Լյուսյան

Եթե Ռուսաստանում կին կռունկավարով ոչ մեկին չես զարմացնի, ապա Հայաստանում և Արցախում այդպիսիք չկան. տիկին Լյուսյան հիմնականում տղամարդկանց հետ է աշխատում։ Բայց վաղուց արդեն ընդհանուր լեզու է գտել բոլորի հետ և չի բողոքում։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տիկին Լյուսյան

Իր երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է Արցախի շատ շրջաններում աշխատել։ Մասնակցել է ավելի քան 20 օբյեկտի կառուցման աշխատանքներին՝ բնակելի շենքեր, դպրոցներ, զորանոցներ և այլն։

Ամեն ինչ Շուշիում է մնացել

Շուշիում նա արդեն երրորդ տունն է կորցրել․ առաջինը Գրոզնիում էր, հետո 90-ականներին ռմբակոծության տակ ընկավ Մարտունու տունը։ Վերջին պատերազմի ընթացքում տիկին Լյուսյան, ինչպես քաղաքի մյուս բնակիչները, մինչև հոկտեմբերի վերջ նկուղում պատսպարվում էր ռմբակոծությունից։ Շուշիի կորստից մեկ շաբաթ առաջ նա Շուշիի քաղաքապետին հարցրել է` կարո՞ղ է քաղաքը լքելու անհրաժեշտություն առաջանա։ Քաղաքապետը խոստացել է նախազգուշացնել, եթե նման բան լինի։

Հոկտեմբերի 28-ին փրկարարները եկել ու ասել են, որ պետք է անհապաղ հեռանալ քաղաքից։

«5 րոպե էլ չթողին, որ իմ տունը մտնեմ պադվալից։ Ոչ մի բան չվերցրի։ Մի 50-60 միլիոնի ապրանք եմ թողել, բացի տնից։ Սաղ մնացել է` ծննդական ա, դիպլոմներ ա, տան վկայական ա»,-պատմում է տիկին Լյուսյան։

Նրան խոստացել են, որ 4 օրից քաղաքի բնակիչները կվերադառնան․․․

Հիմա Լյուսյայի ընտանիքը վարձով է ապրում Ստեփանակերտում, պետությունը սկսել է վարձը վճարել ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ իրենք են վճարել։ Որդին փռում է աշխատում, դուստրը երգչուհի է։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տիկին Լյուսյան

Ինչ վերաբերում է նոր տանը, ապա իշխանությունները ոչինչ չեն խոստանում։ Հասկանալի չէ, թե երբ կլուծվի այդ հարցը։ Նա միայն լսել է, որ Շուշիի բնակիչներին բնակեցնելու են Ստեփանակերտում։

«Բայց ավելի լավ կլինի, եթե Շուշին հետ վերցնեն․․․ Կարոտում եմ։ Ինձ համար մի Շուշին հազար Ստեփանակերտ արժի։ Ես էլ տունս եմ ուզում։ 26 տարի ա` մենակ կնիկ, երեխոնցս հետ սաղ ստեղծել եմ, դրել եմ։ Ամեն ինչը։ Հետո մի օրվա միջին, երկու րոպեում ձեռիցս առել են»,-ասում է կինը։

Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից

Տիկին Լյուսյային ամենից շատ ճնշում է այն, որ Շուշին ու Հադրութը բախտի քմահաճույքին թողեցին։ Նա չի հասկանում, թե ինչի համար այդքան զոհ տվեցինք։ Միայն նրա ազգականներից 5 մարդ է զոհվել՝ 19 տարեկան տղաներ։

Ապրել է պետք

Չնայած բոլոր դժբախտություններին ու կորուստներին` աշխատել է պետք, թեկուզ ինքդ քեզ ստիպելով, ի հիշատակ զոհված տղաների և հանուն երեխաների։ Հենց դա է 60-ամյա կնոջը ստիպում ամեն օր մագլցել վերամբարձ կռունկի վրա, որտեղից անզեն աչքով էլ երևում են ադրբեջանական դիրքերը ( և որտեղից հաճախ են օդ կրակում)։

«Էս ա մնացել, զոռով աշխատենք, էն ա ընդե` դեմ դիմաց թուրքի պոստը։ Պիտի ուժ հավաքենք, աշխատենք, որ մեր հայ ժողովուրդը մի քիչ կյանքը բարելավի։ Ապահովենք տներով»,-ասում է կինը։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տիկին Լյուսյան

Ոչ մի տեղ մեկնել չի պատրաստվում։ Շուշիից հեռանալուց հետո տիկին Լյուսյան մոտ երկու շաբաթ մնացել է Հայաստանում, հրադադարի հաստատումից մի քանի օր անց Արցախ է վերադարձել։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Ես իմ հողս չեմ թողնի, իմ հայրենիքս չեմ թողնի, նույնն էլ իմ երեխեքը։ Չեմ էթա ես ոչ մի տեղ։ Իմ ծննդավայրս Ղարաբաղն ա, ես էլ Ղարաբաղում պիտի մնամ։ Մինչև գերեզման»,-ասում է կինը։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տիկին Լյուսյան

Հիմա աշխատանքի բերումով ապրում է շինհրապարակի մոտ գտնվող փոքրիկ տնակում։ Այնտեղ երկու «սենյակ» կա՝ նվազագույն հարմարություններով։ Մեկ-երկու շաբաթը մեկ գնում է երեխաներին տեսնելու։

© Sputnik / Aram NersesyanՏնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան

«Ինձ ոչինչ պետք չի, միայն իմ տունը, իմ Շուշին։ Աշխատում եմ, բայց բոլորս մտքերս անընդհատ էնտեղ են՝ իմ տանը»,-ասում է տիկին Լյուսյան։

© Sputnik / Aram NersesyanՏնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան
Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան
Լրահոս
0