00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

© Sputnik / Karine HarutyunyanГарик Аветисян
Гарик Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Բաժանորդագրվել
Գարիկ Ավետիսյանը բուժկետի վարորդ է եղել և պատերազմը սկսվելուն պես` վիրավորներին է դիրքերից հոսպիտալ տեղափոխել։ Նա պատերազմից պահած մի «իր» ունի, որի շնորհիվ ողջ է մնացել։ 

Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ չորս կողմը վիրավորներ էին, իսկ ժամկետային զինծառայող Գարիկ Ավետիսյանի գործը նրանց հոսպիտալ հասցնելն էր, հրաշք է տեղի ունեցել. նոյեմբերի 3-ին, երբ բուժկետի վարորդ Գարիկը փորձում էր փրկել գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Գասպարյանի կյանքը, որի գլխին դիպուկահարի 2 գնդակ էր կպել, կրակեցին նաև Գարիկի վրա, բայց նա ողջ մնաց։

«Մտքիս դրել էի ամեն գնով շտաբի պետին հոսպիտալ հասցնել, սակայն թշնամին արդեն Մարտունի էր մտել։ Չորս կողմից կրակում էին, շրջանցել չկարողացա և որոշեցի ուղիղ դեպքի վայր քշել։ Հետո մայորին գրկեցի, որ դուրս հանեմ, ուժս չհերիքեց և ընկա, հենց այդ պահին կրակեցին ինձ վրա։ Փամփուշտը պահեստատուփին կտավ, որը զրահաբաժկոնիս էր փակցված, ու ձեռքիս տակով անցավ։ Աչքերս թոզ լցվեց, բուժակը գոռաց` «լա՞վ ես, սա՞ղ ես»։ Խորը շունչ քաշեցի, տեսա, որ շունչս գնում է, սաղ եմ»,–պատմում է Գարիկը։

© Sputnik / Karine HarutyunyanԳարիկի փամփշտակալը
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկի փամփշտակալը

Փամփուշտը թեթև քերծել էր Գարիկի ձեռքը` անսովոր տաքություն էր զգում։ Տղան խոստովանում է` չէր ուզում հագուստը հետ քաշել և նայել` ինչ է եղել, քանի որ միշտ ամենաշատը վախեցել է վիրավորվելուց։

© Photo : provided by Garik AvetisyanԳարիկ Ավետիսյան
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկ Ավետիսյան

«Մտածում էի` ավելի լավ է` մեռնեմ, քան տեսնեմ, որ այդքան մարդ չի կարողանում փրկվել։ Լինում էին դեպքեր, որ երբ հասնում էինք վիրավորների մոտ, մի քանի տեղից գոռում էին «սկոռի՜», և չգիտեի` ում մոտենամ։ Ինձ համար կարևոր էր վիրավորներին հոսպիտալ հասցնել, ինչպես մայոր Գասպարյանի դեպքում արեցի»,–հիշում է Գարիկը և հավելում` մայորը 3 օր կոմայի մեջ մնալուց հետո, ցավոք, մահացել է...

© Photo : provided by Garik AvetisyanԳարիկ Ավետիսյան
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկ Ավետիսյան

Գարիկի տեսած պատերազմը

Գարիկին հանդիպում եմ Ստեփանակերտի հյուրանոցում, որտեղ մենք ենք օթևանել։ Հանդարտորեն, հանգիստ ձայնով նա ինձ պատմում է պատերազմի օրերի դեպքերից։ Դրական բաների մասին պատմելիս մեղմ ժպտում է, բացասականի ժամանակ հայացքը բռնացնել չի լինում։ Գարիկը չի սիրում շատ մանրամասն պատմել, թե ինչ է արել, ում է օգնել. ասում է` իր պարտականությունն է ընդամենը կատարել, բայց մեկ–երկու պատմություն, այնուամենայնիվ, կարողանում եմ «պոկել»։

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

Պատերազմը սկսվելուն պես Գարիկը գործի է անցել. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան նրան արթնացրել են և ասել, որ կռիվ է սկսվել։ Գարիկի` բուժկետից դուրս գալն ու նրանց գնդին հարվածելը մեկ է եղել. որպես բուժկետի վարորդ` Գարիկը շտապել է վիրավորներին հոսպիտալ հասցնել, սակայն մտքով անգամ չի անցել, որ նման ահասարուռ տեսարանի կհանդիպի. ԱԹՍ-ի ռմբակոծման հետևանքով վիրավորում ստացած 5 տղաներից 4-ի ոտքերը կտրվել էին։

«Առաջինն ինձ հետ ծառայած ընկերոջս` Արարատ Թորոսյանին նկատեցի և տեսա` ոտքերը չկան։ Շատ ազդվեցի, իրար էի խառնվել... Որոշ ժամանակ անց ինձ հավաքեցի, գրկեցի ընկերոջս ու պատգարակի օգնությամբ մեքենա տեղափոխեցինք։ Մինչև հոսպիտալ կհասնեինք, ես ու բուժակը նրա ոտքերը վիրակապեցինք, ցավազրկեցինք։ Արարատը հանկարծ ինձ ասաց` «Մորս կասեք, որ շատ եմ սիրում իրեն»։ Հունից դուրս եկա ու ասացի` հենց դու էլ ասելու ես այդ խոսքերը, և շատ արագ հոսպիտալ տարա նրան»,–պատմում է Գարիկը։

Նա հավելում է` Արարատն այժմ տանն է, իր ընտանիքի կողքին։

Գարիկը կարողացել է իր մեջ ուժ գտնել առաջին օրվա շոկը հաղթահարելու և իր գործը շարունակելու համար։ Այս հարցում նրան օգնել են մոր և ընկերուհու զանգերը։ Ասում է` մոր սիրտն ասես վկայում էր` ամեն անգամ զանգում էր այն ժամանակ, երբ ինքը վիրավոր տեղափոխելիս էր լինում, բայց իրեն հաջողվում էր այնպիսի տպավորություն թողնել, թե իբր ամեն ինչ լավ է, իսկ վիրավորներն այնքան էլ ծանր վիճակում չեն։

© Photo : provided by Garik AvetisyanԳարիկ Ավետիսյան
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկ Ավետիսյան

Գարիկը հիշում է` երբ ծանր վնասվածքով զինվորի էր տեղափոխելիս լինում, ողջ ճանապարհին խոսում էր նրա հետ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Վիրավորներին ասում էր նաև` իբրև թե տեսել է` ինչքան հերոսաբար էին կռվում և ֆիքսել, որ պատահաբար են վիրավորվել։ Այս մասին պատմելիս Գարիկը ժպտում է` եղել են դեպքեր, երբ վիրավորն այնքան է ոգևորվել, որ հոսպիտալ չհասած` խնդրել է իրեն հետ տանել։

Գարիկն ասում է, որ վիրավորներին օգնության հասնելու պահին չէր գիտակցում` ինչ պատասխանատվություն կա իր վրա։ Երբեք չի մտածել, որ կզոհվի, և ինչքան էլ համեստաբար թաքցնում է, սակայն պարզից էլ պարզ է` շատ դեպքերում է իր կյանքը վտանգել մյուսներին փրկելու համար։

© Sputnik / Karine HarutyunyanԳարիկ Ավետիսյան
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկ Ավետիսյան

«Երբեք չեմ մտածել` այ, ընկերուհի ունեմ, ավելի լավ է` այսինչ տեղը ես չգնամ։ Ո՛չ, հակառակի մասին եմ մտածել` եթե ես ընկերուհի ունեմ, ապա մյուսներն ընտանիք, երեխա ունեն։ Չի եղել դեպք, որ չկարողանամ օգնել վիրավորին. երբ որևէ մեկին հասցնում էի հոսպիտալ, գրանցում էի նրա տվյալները և հետո զանգում, վիճակը ճշտում»,–ասաց Գարիկը։

© Photo : provided by Garik AvetisyanԳարիկ Ավետիսյանն ընկերուհու հետ
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկ Ավետիսյանն ընկերուհու հետ

Նա հիշում է` միայն մեկ դեպք է եղել, որ վիրավորին տարել է հոսպիտալ և այլ վիրավորի օգնության շտապելու ճանապարհին զանգել ու ասել են, որ նա մահացել է։ Ինքն իրեն է մեղադրել, բայց հետո վստահեցրել են` վիրավորի վիճակն իրոք ծանր է եղել, իսկ Գարիկն իր գործը պատշաճ կերպով է կատարել։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Իսկ վերջերս նաև ճիշտ հակառակն է եղել. մի զինծառայող` Քաջիկ անունով, գտել է Գարիկին և շնորհակալություն հայտնել։ Քաջիկն ասել է` նրա շնորհիվ է այժմ կարողանում գրկել իր փոքրիկին, որը պատերազմից հետո է ծնվել։ Ասում է` նման լավ զգացողություն չէր ապրել դեռ։ Գարիկը հիշում է` Քաջիկը ոտքի ու ձեռքի շրջանում բեկորային վնասվածքներ էր ստացել, կրակոցների տակ է նրան շտապօգնության մեքենային հասցրել։

© Sputnik / Karine HarutyunyanԳարիկ Ավետիսյան
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Գարիկ Ավետիսյան

«ԱԹՍ–ն հարվածում էր, ես էլ Քաջիկին էի փորձում հանել։ ԱԹՍ–ի հարվածը մի պահ մեր մեքենան էլ շպրտեց, բայց բախտներս բերեց` մեքենան չվնասվեց։ Երբ կրակում էին, Քաջիկին գրկում, գետնին էինք արագ պառկում. ցավից գոռում էր, բայց ես բացատրում էի, որ պետք է դիմանա, ավելի լավ է` հիմա ցավի, քան երկուսով մեռնենք»,–ասում է Գարիկը։

Քաջիկի մասին հիշելիս Գարիկը լայն ժպտում է։ Առհասարակ, պատերազմից հետո Գարիկը կյանքին սկսել է այլ ձևով նայել` փորձում է գնահատել ամեն պահը, այն ամենը, ինչ ունի։

Կյանքը պատերազմից հետո

Հիմա կիսատ թողած կրթությունն է շարունակում Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի բաժնում, նաև «դզել–փչել» սովորում։

«Ուզում եմ մեքենաների գծով հմտանամ, ընտանիք կազմեմ ու ապրեմ Ղարաբաղում։ Ինձ միայն Ղարաբաղում եմ պատկերացնում։ Ես հրաշքների հավատում եմ և մտածում եմ` հետ ենք բերելու մեր տարածքները»,–ասում է Գարիկը։

Նրա խոսքով` երբ առաջին անգամ տեսել է Շուշիի վրա գրված «Շուշա», այդ ժամանակ է միայն խորությամբ հասկացել` ինչ է կատարվում, ինչ ենք կորցրել...

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Լրահոս
0