15:51 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Արցախ
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Միջազգային հանրության պարտականություններից է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունն աշխարհի ցանկացած անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Տեղեկությունը հրապարակվել է Արցախի ՄԻՊ գրասենյակի Facebook-յան էջում։

Պաշտպանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդգծել, որ դա հանուն մարդու իրավունքների պաշտպանության է, որն այսօր Արցախի երկրի համար է՛լ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով երկրի և ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը:

Նա հիշեցրել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը․ նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները: Այսօր էլ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում:

Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ պատերազմի հենց առաջին օրվանից իր գրասենյակը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու և արձանագրելու պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներն ու ռազմական հանցագործությունները: Այդ արդյունքները ներկայացվել են տասնյակից ավելի արտահերթ զեկույցներում:

«Կցանկանայի նշել, որ հետպատերազմական հումանիտար իրավիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են և միջազգային գործընկերների, խորհրդարանական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում իրավիճակը գնահատելու առումով շատ կարևոր է»,- նշված է պաշտպանի նամակում։

Գեղամ Ստեփանյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հորդորել է փոխադարձ ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Նամակում նա շեշտել է՝ միջազգային հանրության պարտականություններից է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունն աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը։

 

Ըստ թեմայի

Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան
Թեհրանը քիչ է զբաղվել Արցախի խնդրով. Իրանի նախագահի թեկնածու
Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները
թեգերը:
Գեղամ Ստեփանյան, Արցախ

Գլխավոր թեմաներ