01:50 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Արցախ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ դելիմիտացիայից պետք չէ վախենալ, բայց այն կարող է ազդել բանակցային գործընթացի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիան (սահմանազատում) կարող է խնդիրներ ստեղծել ղարաբաղյան բանակցային գործընթացում: Այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կարծում եմ` այն շտապողականությունը, որը ցուցաբերում է ադրբեջանական կողմը, կապված է այս հարցի հետ»,-նշեց նա։

Քոչարյանը հավելեց, որ դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին այն կարող է խնդրահարույց լինել։

Նշենք, որ միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն` պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Սուտ է դա. Ռուբինյանը հերքում է գյուղերի փոխանակման հնարավորությունը

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Ըստ թեմայի

Թաթոյանն իշխանությանը զգուշացնում է` Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը շատ վտանգավոր է
ՀԱՊԿ–ին դիմելը ճի՞շտ էր, կամ ովքե՞ր պիտի սահմանազատում անեն հայ–ադրբեջանական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել. ՌԴ ԱԳՆ
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Դելիմիտացիա, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ