07:10 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Արցախ
Ստանալ կարճ հղումը
6001

Ձորում հայտնված մեքենայում նաև ուղևորներ են եղել, մեկը` Երևանի բնակիչ, մյուսը` Ասկերանի շրջանի։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Երեկ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը` մոտ 150 մ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 23:15-ին։

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական օպերատիվ խումբը:

ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:

«Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե.Մ.-ն (ծնված 1961թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է»– նշված է հաղորդագրության մեջ:

Автомобили скорой помощи и полиции на месте дорожно-транспортного происшествия на трассе Лисагор - Бердзор (28 мая 2021). Карабах
ճանապարհատրանսպորտային պատահար

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել

Ուղևորները՝ Երևան քաղաքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973թ.), ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 40-ամյա տղամարդը շպրտվել ու բախվել է մեկ այլ մեքենայի

 

Ըստ թեմայի

Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են
Պայթյուն Դավթաշենում. ավտոտնակը շահագործվել է որպես գազաբալոնների տեղադրման կետ
թեգերը:
վարորդ, ավտոմեքենա, Արցախ

Գլխավոր թեմաներ