15:16 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Արցախ
Ստանալ կարճ հղումը
45711

Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Արցախի նոր պետնախարար (վարչապետ) է նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ–ը` Արտակ Բեգլարյանը։ Այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Գրիգորի Մարտիրոսյան
© Photo : press office of the Ministry of Finance of Artsakh

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook–ում։

Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել էր որպես Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 22–ը։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Նշենք, որ Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։

Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը։ Այնուհետև Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ։

Ըստ թեմայի

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների. Արտակ Բեգլարյան
«64 զինվորական բանտարկվել է Ադրբեջանում պատերազմից հետո». Արտակ Բեգլարյան
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Վարչապետ, Արցախ

Գլխավոր թեմաներ