08:11 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
862 0 0

«Հրապարակը» գրում է` Արցախի ոչ իշխանական հատվածում սպասելիքներ ունեն հայաստանյան ընտրություններից, ավելի ճիշտ՝ կարծում են, որ սա Արցախը փրկելու վերջին հնարավորությունն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր է որոշակի քայլեր անի՝ ռևերանսներ, ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Ինչպես արդեն հայտնի է, Արցախի պետնախարարը հրաժարական է տվել, չի բացառվում, որ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակի ոչ թե իր սանիկ Արտակ Բեգլարյանին, ինչպես ծրագրել էր նախապես, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, որն այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է»,–գրում է «Հրապարակը»։

Նշենք, որ Արցախի ոչ իշխանական հատվածում սպասելիքներ ունեն հայաստանյան ընտրություններից, ավելի ճիշտ՝ կարծում են, որ սա Արցախը փրկելու վերջին հնարավորությունն է։

Թերթը գրում է նաև, որ երեկ Արցախի խորհրդարանական ընդդիմությունը հաղթանակ է գրանցել՝ Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիրների դիմումը Հաշվեքննիչ պալատի  նախագահ Վահրամ Բաղդասարյանի պաշտոնավարումը չեղարկելու վերաբերյալ, քանի որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին, չունի բավարար ստաժ, բայց խորհրդարանական մեծամասնության «զոռբայությամբ» ընտրվել էր այդ պաշտոնում։

Ճիշտ է՝ նիստից մի քանի օր առաջ Բաղդասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են իրենց հաղթանակը։

Արցախի վարչապետ է նշանակվելու Արտակ Բեգլարյանը

Ըստ թեմայի

Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում և ինչով է զբաղվելու ԱԱԾ–ն
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի
«Սա պայքար է». Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է` այս իշխանությանը մնացել է 22 օր
թեգերը:
Վարչապետ, Ռոբերտ Քոչարյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ