20:33 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
8001

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել պետական նախարար նշանակելու և կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook–ում։

Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել էր որպես Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 22–ը։

Նշենք, որ Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։

Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը։ Այնուհետև Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ։

թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ

Գլխավոր թեմաներ