06:47 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
252 0 0

Առաջիկայում Արցախում մի շարք հարցաքննություններ են լինելու պատերազմի ժամանակ հակառակորդի առաջխաղացումը հեշտացնելու դեպքով հարուցված քրգործով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ գործը հարուցվել է փետրվարի 15-ին ներկայացված հաղորդման հիման վրա։

«Քրգործով միջոցներ են ձեռնարկվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը և ճանապարհը հստակեցնելու, մարտական գործողություններին ներգրավված ՊԲ զինծառայողներին ու աշխարհազորայիններին, նրանց հրամանատարական կազմը ճշտելու, վերոհիշյալ անձանց մարտական դիրքերը թողնելու հրաման տալու ուղղությամբ: Նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո կկատարվեն մի շարք հարցաքննություններ»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Հարուցված քրգործը նախաքննության համար ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե։

Միաժամանակ նշվում է, որ Արցախի իրավապահ մարմինները գործում են ծանրաբեռնվածության պայմաններում (2020թ. կատարված հանցագործությունների կապակցությամբ մինչդատական քրեական վարույթն իրականացվում է 2021թ.), որի պատճառով քրգործերով նախաքննությունը որոշակիորեն դանդաղ է ընթանում:

Զորահավաքից խուսափելը ևս դասալքություն է և ենթակա է քրեական պատասխանատվության

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, Facebook-ի ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

Այս տարվա փետրվարի 24-ին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ դատախազությունը հայտնել էր` «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։

Ըստ թեմայի

«Նրանք ունեն 10 000 դասալիք». Ալիևի հայտարարություններին արձագանքել է ՀՀ օմբուդսմանը
«Հայրենիքի պաշտպանն իրեն անպաշտպան է զգում». ո՞ւր է ձգվում ինքնասպանությունների պատճառը
Ո՞ւմ օգտին կքվեարկեն ներում ստացած հայ դասալիքները
թեգերը:
դասալիք, Պատերազմ, Քրեական գործ, ՀՀ դատախազություն, Արցախ

Գլխավոր թեմաներ