22:06 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
9001

Արայիկ Հարությունյանը նշում է, որ Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ջանքերի անհնարին է պատկերացնել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` այլընտրանք չկա, պետք է շարունակել պայքարն անկախության համար։ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներ:

«Երբևէ չենք համակերպվելու Ադրբեջանի կազմի մեջ լինելուն։ Դա բացառվում է։ Անկախության օրակարգը մնալու է` դա երկարատև գործընթաց է, և մենք դրան հասնելու ենք»,–ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Թաղավարդը, որի մի հատվածն այժմ ադրբեջանցիների հսկողության ներքո է, մեր երկրի պատկերն է։ Հարությունյանն ասում է` բոլորն էլ գիտեն, որ կենաց-մահու կռիվ են տվել։

«Ինձ որ ասում են` կռիվ չեն արել, էդպես չէ։ Իհարկե եղել են խուճապի, փախուստի դեպքեր։ Բայց Թաղավարդը վառ օրինակն է պայքարի. ավելի քան 20 օր հարձակվել են, սակայն հաջողվել է նրանց ծրագրի մի մասը ձախողել»,–ասում է Հարությունյանը։

Նա հավելում է, որ երկրի ապագան առանց Ռուսաստանի դաշնության ու նրա ջանքերի` անհնարին է պատկերացնել։

Նշենք, որ շրջայցի ընթացքում Հարությունյանը հետևել է նաև տնտեսական խոշոր նախագծերից՝ Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին, որոնց ավարտից հետո արդեն գալիք տարեսկզբից 2000 հա հողատարածք ոռոգվող կդառնա:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Հայաստանը պարտավոր էր Արցախի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում. Սերժ Սարգսյան
Արցախի անկախության ճանաչման հարցը` պետական գաղտնիք. Մարուքյանն ավելին ասել չի կարող
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը. Հայրապետյանը պարզաբանում է
թեգերը:
անկախություն, Պատերազմ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ