00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք և օրհնել զինծառայողներին

© Photo : Grigor Yepremyan // Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeВизит Католикоса Гарегина Второго в Карабах
Визит Католикоса Гарегина Второго в Карабах - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Բաժանորդագրվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց արցախցիներին և համայն հայ ժողովրդին Աստծուն ապավինած, հույսով ու լավատեսությամբ նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն Արցախ կատարած  եռօրյա այցի ընթացքում այցելել է Ամարասի վանական համալիր։ Տեղեկությունը հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Կաթողիկոսին ուղեկցել են ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը և հոգևոր դասի ներկայացուցիչները։ Ամարասում նորին Սրբությանը դիմավորեցին մոտակա համայնքներից այս առիթով համախմբված հայորդիները և զինծառայողներ։

© Photo : Grigor Yepremyan // Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeԳարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք և օրհնել զինծառայողներին - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք

Ս․ Գրիգորիսի եկեղեցում Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։ Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին։

Գարեգին Բ–ն Արցախում է

«Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։ Փորձության ու նեղության ժամին հատկապես առավել անհրաժեշտ է, որ մենք լինենք համախմբված, հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դարեր շարունակ մեր ժողովրդի արյուն քրտինքով սրբացած մեր հայրենիքին՝ անխախտ հավատով, որ Տերը մեզ հետ է նաև մեր փորձության ժամին և պարգևում է մեզ վեր հառնելու զորությունը»,–իր խոսքում ասել է Գարեգին Բ–ն։

© Photo : Grigor Yepremyan // Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeԳարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք և օրհնել զինծառայողներին - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք

Վեհափառ Հայրապետը կարևորեց ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։

Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց արցախցիներին և համայն հայ ժողովրդին Աստծուն ապավինած, հույսով ու լավատեսությամբ յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։

Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոնարհումը բերեց Ս․ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացավ Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։

© Photo : Grigor Yepremyan // Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeԳարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք և օրհնել զինծառայողներին - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք

Նշենք, որ Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։

Լրահոս
0