08:00 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ռուսական խաղաղապահ ուժերն իրականացրել են «հակատեռորիստական» օպերացիա, որից հետո ԱԱԾ–ականներին ազատել են աշխատանքից։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Արցախի ԱԱԾ–ն հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի իրականացրած «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողներին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ռուսական խաղաղապահ ուժերի և Արցախի քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողները: ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար ծառայողական քննություն է անցկացվում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե ԱԱԾ աշխատողները փորձել են առաջ անցնել ռուս խաղաղապահների զորախմբի ավտոշարասյունից, ինչից հետո ԱԱԾ–ականների մեքենան հրել են դեպի ճանապարհի եզր։

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի գյուղերից մեկի բնակիչներին

 

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները մարդասիրական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին
Արցախում խաղաղապահները պատրաստվում են դիրքերի վրա հնարավոր հարձակմանը
Խաղաղապահներն ամեն օր ուժ, հոգի և կարողություններ են ներդնում. Մարիա Զախարովա
թեգերը:
խաղաղապահ, Արցախ

Գլխավոր թեմաներ