19:34 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Արցախ
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Գերատեսչությունը նշում է, որ 2020 թվականին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Նման հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ։

Նշենք, որ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման հետևանքով 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։

«Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակը կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ։ Մասնավորապես գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ եղան, արտադատարանային հաշվեհարդարներ տեսան գերիների հանդեպ և պատանդների նկատմամբ և այլն»,–նշված է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը միաժամանակ հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի մեծ մասի բռնազավթման:

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության առանցքային բաղադրիչն է:

 

 

Ըստ թեմայի

Քաշել է նռնակի օղակն ու մերժել ադրբեջանցիներին. Տեղի գյուղապետը մանրամասներ է պատմել
ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին
Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

Գլխավոր թեմաներ