23:41 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
33310

Բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արցախի ՊԲ–ն անընդունելի է համարում քաղաքական քարոզչությունը բանակում։ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Facebook–ում։

«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից»,– նշված է հայտարարության մեջ:

Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»,– ընդգծում է ՊԲ–ն։

Նշվում է, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում:

Ըստ թեմայի

Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով
Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին
Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կհետևի Հայաստանում կայանալիք ընտրություններին
թեգերը:
Ընտրություններ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ

Գլխավոր թեմաներ