04:39 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
6101

Ըստ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի, նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ թե մեկ, այլ մի քանի առաքելությունների ուղևորություն Ղարաբաղ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը կարծում է, որ կազմակերպության առաքելությունը կարող է Ղարաբաղ մեկնել այս տարվա ամռանը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը շահագրգռված է ապահովել միջազգային ներկայությունն այդ շրջանում, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայությունը, որը զբաղվում է պատմական ժառանգության պահպանությամբ։ Այդ մասին, մասնավորապես, Բաքու կատարած այցի ժամանակ խոսել է Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»,-ասել է Կուզնեցովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության և Ադրբեջանի միջև, «քանի որ առաջին առաքելությունը ենթադրվում է այն տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում»:

«Այնտեղ անհրաժեշտ է բազմաթիվ տեխնիկական, այդ թվում՝ անվտագության հարցեր համաձայնեցնել, քանի որ այնտեղ ականապատ դաշտեր կան։ Եվ քանի որ օբյեկտները շատ են, պետք է ընտրել առաջնայինները»,-ասել է նա։

Ենթադրվում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի առաքելություն կլինի, պազաբանել է Կուզնեցովը։

«Գլխավորը, որ առաջին առաքելությունը կայանա։ Եթե բանակցությունները հաջող լինեն, դա, ամենայն հավանականությամբ, ամռանը կլինի»,-նշել է նա։

Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, որ Բաքուն պատրաստ է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Ղարաբաղում:

Հիշեցնենք՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները (մոտ 4000 - խմբ.) ոչնչացման վտանգի տակ են: Ավելին, արդեն կան ադրբեջանցի զինվորականների կողմից հայկական տաճարների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման բազմաթիվ կոնկրետ փաստեր։

Ըստ թեմայի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում. արվեստաբանը`հայկական հետքի ոչնչացման մասին
ՌԴ-ն կողմ է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտափույթ կերպով տարածաշրջան այցելի. Զախարովա
Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը. ԱԳՆ
թեգերը:
Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ

Գլխավոր թեմաներ