06:19 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հաստատել են գործողությունների համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ «ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Դրական է գնահատվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումն ապահովելու Ռուսաստանի ջանքերին:

«Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը։ Ռուսաստանի նախագահը նաև փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցություններից:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Քիյամադինլի բնակավայրի շրջանում՝ 2020 թ․-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ գծով կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

Ըստ թեմայի

«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում
թեգերը:
Արցախ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ