00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կգործեն անվճար երթուղիներ. Արցախում կանցկացվի ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
Կազմակերպիչները վստահեցնում են` անվտանգության բոլոր միջոցներն ապահովված են։ Իսկ անվտանգ լինելու համար Արցախին նաև տնտեսապես հզորանալ է պետք։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021» (TechWeek Artsakh-2021) ՏՏ ոլորտին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառման օրերին Արցախը կհյուրընկալի միջոցառման ավելի քան 1200 մասնակիցների, շուրջ 60 տեղական ու արտերկրի կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

© Sputnik / Zara Mika«Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021» միջոցառման կազմակերպիչները
Կգործեն անվճար երթուղիներ. Արցախում կանցկացվի ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
«Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021» միջոցառման կազմակերպիչները

TCF ընկերության համահիմնադիր և կառավարող խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը նշեց, որ միջոցառումն Արցախում կազմակերպելու հիմնական նպատակը Արցախին ու արցախցիներին աջակցելն է։

© Sputnik / Zara MikaTCF ընկերության համահիմնադիր և կառավարող խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյան
Կգործեն անվճար երթուղիներ. Արցախում կանցկացվի ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
TCF ընկերության համահիմնադիր և կառավարող խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյան

«Այդ մարդիկ Արցախի պոտենցիալն իրենց աչքերով կտեսնեն ու անպայման կաջակցեն շարունակական զարգացման հնարավորությունների զարգացմանը։ Մենք արդեն իսկ ունենք խոստումներ տված ընկերություններ, որոնք պատրաստ են այնտեղից թիմեր վերցնել հեռավար աշխատանքի համար` սպասարկման, ՏՏ ոլորտի»,– ասաց նա։

Экономист Атом Маргарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ–ում աշխատատեղերի ռեսուրսը մոտ 1 մլն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն. տնտեսագետ

Կազմակերպիչները վստահ են` միայն օտար լեզվի ու ՏՏ ոլորտի գիտելիքներով արցախցին կարող է ապրել ու աշխատել սեփական երկրում` կապ հաստատելով աշխարհի ամենազարգացած երկրների ու աշխարհահռչակ կազմակերպությունների հետ։ Դրա համար անհրաժեշտ է միայն ուղղորդել նրան և ցույց տալ դրան հասնելու ճանապարհը։

Ինչ վերաբերում է Արցախում կազմակերպվող միջոցառման անվտանգությանը, կազմակերպիչները վստահեցնում են` անվտանգության բոլոր միջոցներն ապահովված են։ Իսկ անվտանգ լինելու համար Արցախին նաև տնտեսապես հզորանալ է պետք։

«Մենք գնում ենք, նշանակում է` անվտանգ է, նշանակում է` կարելի է գնալ, պետք է գնալ ու անպայման պետք է բոլորս լինենք Արցախում»,– ասաց GG ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։

© Sputnik / Zara MikaGG ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյան
Կգործեն անվճար երթուղիներ. Արցախում կանցկացվի ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
GG ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյան

Ի դեպ, հետաքրքրական է, որ հրավիրված ընկերություններից որևէ մեկն անվտանգության նկատառումներով չի հրաժարվել մասնակցությունից։

Իսկ կազմակերպիչների համար շատ ավելի լուրջ խնդիր է ոչ այնքան մասնակիցների անվտանգ տեղաշարժն ու ներկայույունն ապահովելը, որքան նրանց հյուրանցներով ու հյուրատներով ապահովելը։

Instigate Mobile ընկերության ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը նշեց, որ իրենք չեն կենտրոնացել միայն մայրաքաղաք Ստեփանակերտի վրա, այլ փորձել են միջոցառումը հասանելի դարձնել Արցախի ամբողջ հայաբնակ տարածքում։

© Sputnik / Zara MikaInstigate Mobile ընկերության ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյան
Կգործեն անվճար երթուղիներ. Արցախում կանցկացվի ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Instigate Mobile ընկերության ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյան

«Ասկերան, Մարտակերտ և Մարտւնի քաղաքներից դեպի Ստեփանակերտ գործելու են անվճար երթուղիներ։ Մի քանի ավտոբուսներ պարբերաբար մարդկանց տեղափոխելու են Ստեփանակերտ և հակառակ ուղղություններով»,– ասաց նա` հավելելով, որ մասնակիցները կարող են տեղակայվել նաև այդ քաղաքներում։

Управляющий партнер ООО «OMNIC» Артур Григорянц и генеральный директор Hayk Post Айк Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում

Այդուհանդերձ, մասնակիցների մեծ մասը հենց արցախցի երիտասարդներն են։ Կազմակերպիչները հուսով են, որ տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում նրանք հնարավորություն կունենան համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկանալու առաջին աղբյուրից ու նաև իրենց տեղը գտնելու համաշխարհային ՏՏ ցանցում։

Միջոցառման մասնակից կազմակերպությունները պատրաստվում են նաև Արցախում ներկայացնել իրենց մշակած նոր ծրագրերը, օրինակ` հեռավար աշխատանքի համար խիստ անհրաժեշտ աղմուկը չեզոքացնող հավելվածը, հոդվածների տեքստերը ձայնային ընթերցման վերածող ծրագիրը, ինչպես նաև սպասարկման, առցանց առևտրի կազմակերպման ու ռազմական արդյունաբերության մի շարք մշակումներ։

Վե՛ր կաց ու արի. Գեղամ Ստեփանյանը բոլորին կանչում է Արցախ հանուն Արցախը չկորցնելու

Կոնֆերանսի օրերին նախատեսվում է նաև Արմաթ լաբորատորիայի բացում Կարմիր Շուկայում։

Մասնակցության հրավերը դեռ բաց է։

Արցախյան տեխնոլոգիական շաբաթին մասնակցելու համար Արցախ մեկնելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել կազմակերպիչների հետ techweek.am կայքի միջոցով։

Լրահոս
0