15:40 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (170)
46 0 0

2020 թ․-ի նոյեմբերի 23-ից մինչև օրս հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է ընդհանուր 2173,5 հեկտար տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները պայթունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրի մերձակայքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Բնակավայրում, որտեղ տները տեղակայված են լեռնային տեղանքի լանջերին, աշխատանքներն իրականացվում են ИМП-С2 ականի դետեկտորների և «Կորշուն» անհպում շարժական դետեկտորների օգտագործմամբ։ Զինծառայողներն առաջին հերթին ստուգում են գյուղի երկու մասերը միացնող ճանապարհը, տնամերձ հողամասերն ու այլ տարածքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մինչև օրս հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2173,5 հեկտար տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և ոչնչացվել է 25640 պայթյունավտանգ առարկա։ Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման պլանի ավելի քան 80 տոկոսը կատարել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (170)

Ըստ թեմայի

Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 1120 հա հող են ականազերծել
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը
թեգերը:
Սակրավոր, ականազերծում, Ռուսաստան, Արցախ, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ