22:20 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Արցախ
Ստանալ կարճ հղումը
5710

Ծրագրի հեղինակները հատկապես կարևորում այն հանգամանքը, որ գյուղի դպրոցում սովորում են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված ու Խրամորթ տեղափոխված ընտանիքների երեխաները:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Եվրոպայի Հայ Դատի գրասենյակն ու Բելգիայի Արցախի հետ բարեկամության խումբը ֆինանսավորել են Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգումը:

Ինչպես հայտնում է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը, դպրոցում նախատեսվում է իրականացնել ներքին ու արտաքին վերանորոգման աշխատանքներ, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից տեխնիկայով հագեցած ճաշարան:

Նախատեսվում է նաև կահավորել ու արդիականացնել դասասենյակները` դրանք դարձնելով առարկայական դասասենյակներ։ Անցկացվելու է նաև ջեռուցման նոր համակարգ:

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Խրամորթ գյուղ են տեղափոխվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ: Այս տեսակետից ծրագրի հեղինակները հատկապես կարևորում են դրա իրականացումը հատկապես այդ գյուղում։

Մեկնաբանելով այս նախաձեռնությունը` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն ասել է. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմում կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ»:

Հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը. Փաշինյան

Հայ համայնքի ներկայացուցիչն արձանագրել է, որ Արցախին աջակցելն իրենց պարտքն է ու նման ծրագրերը շարունակական են լինելու։

Ըստ թեմայի

Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են. Ստեփանյան
Ռուս սակրավորներն ականազերծում են Արցախի Մաճկալաշեն գյուղը
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ասկերան, դպրոց, Հադրութ, Սփյուռք

Գլխավոր թեմաներ