09:41 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (172)
44 0 0

Ռուս խաղաղապահները մոտ 2 տոննա դեղորայք են փոխանցել տեղի հիվանդանոցին, իսկ բնակիչներին սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք իրեր ու մանկական խաղալիքներ են բաժանել:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուս զինվորական բժիշկների ժամանման առիթով գյուղի վարչակազմը տեղի հիվանդանոցում աշխատասենյակներ է պատրաստել գյուղի բնակիչներին ընդունելու և բժշկական որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

«Մեր գյուղում մոտ 1400 տեղաբնակ կա, ինչպես նաև 160 փախստական։ Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են։ Բժիշկների կարիքը շատ է զգացում։ Շնորհակալ ենք խաղաղապահներին օգնության համար»,-ասել է Վանքի գյուղխորհրդի փոխնախագահ Սերգեյ Բաղրամյանը։

Բժիշկները խորհրդատվական և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել տեղի բնակիչներին։

«Աչքերս են տանջում, կատարակտ ունեմ, շտապ վիրահատություն է պետք․․․ Ապրեն։ Բողոք չունեմ, լավ է։ Ամենակարևորը՝ երևում է, թե ինչպես են վարվում պացիենտների հետ»,-ասում է գյուղի բնակիչ Մելա Հակոբյանը։

Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից մոտ 2 տոննա դեղորայք են փոխանցել տեղի հիվանդանոցին: Բացի այդ, բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և կարիքավոր տեղացիներին պարենամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք իրեր և մանկական խաղալիքներ տրամադրելու ակցիա են իրականացրել:

Այժմ Վանք գյուղում փախստականների 68 ընտանիք է բնակվում, նրանցից ավելի քան 20-ը բազմազավակ են, հենց նրանց համար էլ բերել ենք մարդասիրական օգնությունը»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։

Մարդասիրական ակցիայի շրջանակում ընդհանուր առմամբ չորս տոննա բեռ է փոխանցվել։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 2 հազար մարդասիրական ակցիա են իրականացրել

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (172)
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, Գյուղ, բժիշկ

Գլխավոր թեմաներ