07:50 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արցախին միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը քննարկել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների` ԼՂ-ում առկա խնդիրների լուծման համատեքստում ՄԱԿ-ին միանալու հարցին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությանն առնչվող:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. Տողանյան

Ըստ թեմայի

Այվազյանն Իսպանիայի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են Ղարաբաղի հումանիտար խնդիրները
ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան` Արցախում պատերազմի հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու
թեգերը:
Հումանիտար օգնություն, Արցախ, Դեսպան, Ռուսաստան, Վարդան Տողանյան

Գլխավոր թեմաներ