11:15 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Ծրագրի շրջանակում լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը, յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն և դրա դիմաց եկամուտ է ստանալու։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ՍՊԸ ղեկավարներին, որի ընթացքում քննարկվել է թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը։

Հարությունյանը նշել է, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր և նպաստել գյուղատնտեսական արդյունքի ստեղծմանը, գյուղացիների զբաղվածության և եկամուտի խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված–համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:

«Ըստ պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերությունը»,,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրի շրջանակում լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000 - 150 000 դրամ եկամուտ:

Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքի բնակչի սոցիալական վիճակի շարունակական բարելավումն Արցախի իշխանությունների գերխնդիրն է։

Բերքահավաք իրականացնող արցախցիները շնորհակալություն են հայտնում խաղաղապահներին

թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ