09:13 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
348 0 0

Վլադիմիր Պուտինի խոսքով` տարածաշրջանում իրավիճակի կարգավորման թեման կարևորագույններից է։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոսկվայում ԼՂ–ի իրավիճակի կարգավորման հարցեր են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը։ Գիտեմ, որ Դուք, բնականաբար, դրան մեծ ուշադրություն եք դարձնում և մեծ նշանակություն տալիս։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում», – Կրեմլում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման սկզբում ասել է Պուտինը։

Ըստ նրա` փոխզիջումային լուծումների վերաբերյալ որոշումները միշտ դժվար է կայացնել։

«Բայց եթե մենք ուզում ենք (իսկ մենք բոլորս ուզում ենք կարգավորման հասնել), պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ օրս մեզ հաջողվել է դա անել», – հավելել է ՌԴ նախագահը։

Ալիևն իր հերթին նշել է, որ Մոսկվան և Բաքուն մշտապես շփման մեջ են Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ և վճռական են տրամադրված, որպեսզի հետհակամարտային շրջանն առավելագույնս անցավ ընթացք ունենա։

«Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք։ Մեր անձնական շփումը և՛ Մոսկվայում հունվարին, և՛ հեռախոսով, շատ կարևոր դեր կախաղ իրավիճակի կայունացման գործում։ Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի հետհակամարտային շրջանը առավելագույնս անցավ ընթանա»,–ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ըստ թեմայի

Կոպիրկինը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մասին
Սահմանապահների հարցը և ոչ միայն. ինչի մասին են խոսելու Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը
Փաշինյանն ու Պուտինը փաստաթուղթ չեն ստորագրի. Դմիտրի Պեսկով
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն

Գլխավոր թեմաներ