12:39 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Թաիր Մահմուդովն ու Յասին Մեհրալիևը շինարարական աշխատանքների ժամանակ պայթել են ականների վրա։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականների վրա պայթել են Արցախի այն տարածքներում, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ։

Sputnik Ադրբեջանը գրում է,որ տարածքում աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերության երկու աշխատակիցներ պայթել են հակահետևակային ականների վրա։ Տուժածները Թաիր Մահմուդովն ու Յասին Մեհրալիրն են, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Փաստի առթիվ դատախազությունը հետաքննություն է իրականացնում։

Նշենք, որ հակամարտության գոտում հաճախ են նմանատիպ միջադեպեր տեղի ունենում։

2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։ Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ), մարտի 3-ին Ակնայում (Աղդամ), մարտի 15–ին` նույնպես Ակնայում։

10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում ականի վրա պայթել է

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներթափանցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության: 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականի պայթյունից սպանվել է 28 ադրբեջանցի, ավելի քան 120 մարդ վիրավորվել է։

Ըստ թեմայի

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ականի վրա հայ է պայթել
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը
Ջրականում ականի պայթյունից վիրավորվել է փրկարարական խմբի հրամանատարը
թեգերը:
Մահ, ական, Արցախ, ադրբեջանցի

Գլխավոր թեմաներ