08:10 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում 94 ամուսնալուծություն է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. 2021 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 715 ամուսնություն և 94 ամուսնալուծություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունների ցուցանիշն աճել է 607–ով։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»` հղում անելով ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալությանը:

«Ընդհանուր առմամբ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ 2021 թվականի առաջին կիսամյակում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 326-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 987։ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է 6.952 գործողություն, որոնց քանակը 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալների համեմատ աճել է 4.236-ով: Նշված գործողությունների դիմաց գանձվել է 5.455.000 ՀՀ դրամ պետական տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գանձված պետական տուրքն աճել է 2.589.000 ՀՀ դրամով»,- նշել է ԱՀ արդարադատության նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ նոտարական գրասենյակների կողմից կատարվել են 9.167 նոտարական գործողություններ, որոնց դիմաց գանձվել է 9.667.000 ՀՀ դրամ պետական տուրք:

«Կատարված նոտարական գործողությունների ընդհանուր թվից 4.302-ը բաժին է ընկել Ստեփանակերտ թիվ 1, 2.276-ը` Ստեփանակերտ թիվ 2, 1.045-ը` Ասկերանի, 303-ը` Մարտակերտի, 871-ը` Մարտունու, 368-ը` Շուշիի նոտարական գրասենյակներին»,- հավելել է նա։

2020թ. առաջին կիսամյակի համեմատ նոտարական գործողությունների քանակն աճել է 2.931-ով, իսկ պետական տուրքը՝ նվազել 45.500 ՀՀ դրամով:

Հաշվետու ժամանակաշրջանում ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կողմից հօգուտ պետական բյուջեի գանձվել է 15.213.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ գործակալությունը արտաբյուջե է մտցրել 2.824.300 ՀՀ դրամ:

Արցախի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի

 

Ըստ թեմայի

Համալիրում մեկ ամսում 30 ամուսնություն է գրանցվել . հանդիսավոր պայմանների պահանջարկը մեծ է
Շտապողը թանկ է վճարում. ի՞նչ կարժենա հանդիսավոր ամուսնությունն ու արագ ամուսնալուծությունը
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
թեգերը:
ամուսնալուծություն, ամուսնություն, Արցախ

Գլխավոր թեմաներ