00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44–օրյա պատերազմը չհասավ իր նպատակին. ՀՀ նախագահը և վարչապետը շնորհավորել են Արցախի տոնը

© Photo : Edgar Kamalyan / official site of the Parliament of ArtsakhЗдание Национального собрания Карабаха
Здание Национального собрания Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Բաժանորդագրվել
44–օրյա պատերազմը, չնայած հակառակորդի գործադրած բոլոր ջանքերին, չհասավ իր նպատակին։ Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության տոնի կապակցությամբ։
Военнослужащие Карабаха на праздничных мероприятиях Дня независимости (2 сентября 2019). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: ՀՀ նախագահն իր խոսքում նշել է, որ Արցախի անկախության հռչակման 30-ամյակը հայ ժողովուրդը դիմավորում է բարդագույն ժամանակահատվածում։
«Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում: Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են»,–նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով`խնդիրները չեն կարող լուծվել առանց տնտեսապես և քաղաքականապես ուժեղ, զարգացած, մրցունակ Հայաստանի գոյության, առանց Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնովին վերափոխման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման, առանց մեր միջազգային գործընկերների հետ լիարժեք համագործակցության:
ՀՀ վարչապետն էլ իր հերթին շնորհավորական ուղերձում նշել է, որ 44–օրյա պատերազմը, չնայած հակառակորդի գործադրած բոլոր ջանքերին, չհասավ իր նպատակին։ Նա շեշտել է, որ Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։
Երևանը պատրաստ է վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները Բաքվի հետ. ՀՀ արտգործնախարար
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա»,–նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար։
Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները խոսել են Արցախի մասին
Հիշեցնենք՝ 2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը և այլ միջազգային պայմանագրերը, Արցախի դեմ պատերազմ սկսեց։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն կրակի դադարեցման վերաբերյալ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Հադրութի շրջանը ու Շուշին, ինչպես նաև Արցախի անվտանգության ողջ գոտին։
Արցախի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում 5 տարի ժամկետով տեղակայվեցին ռուսական խաղաղապահները։
Լրահոս
0