00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ծրագիր տեղահանված քաշաթաղցիների համար. 950 ընտանիքի համար տուն գնելը կհեշտանա

© Sputnik / Валерий МельниковМужчина с перегруженным вещами автомобилем покидает свой дом в городе Бердзор (30 ноября 2020). Карабах
Мужчина с перегруженным вещами автомобилем покидает свой дом в городе Бердзор (30 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցության ծրագիր է մշակել և ներկայացրել հանրային քննարկման։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3600 անձ)։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։
Карине из Гадрута - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2021
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Նշվում է, որ ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից Արցախում բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող քաշաթաղցիները։ Աջակցությունը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Ծրագրում ընդգրկվելու համար պարտադիր պայման է վերաբնակեցման գրքույկի ու ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագրի առկայությունը, առնվազն վերջին 3 ամիս Քաշաթաղում փաստացի բնակված լինելը, մինչև 2020 թ․ ռազմական գործողությունները Քաշաթաղում սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի առկայությունը։ Պետք է նաև, որ քաշաթաղցին ծրագրին դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում և Արցախում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք չունենա։
Քաշաթաղից Գյումրի տեղափոխված բազմանդամ ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը
Աջակցության ծրագրից կարելի է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում։
Житель Бердзора Акоп Терсян смотрит в окно своего дома (19 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Նոր իրողություն, նոր սպառնալիքներ. ի՞նչ ունի Արցախն իր 30–ամյա հոբելյանին
Նախագծի հաստատման դեպքում աջակցության չափը կկազմի ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում` հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83,000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 5,85 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 49,000 դրամ։
Իսկ Արցածում բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100,000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 8,66 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 67,000 դրամ։
Նախարարությունը հայտնում է, որ նախագիծն այս պահին ներկայացվել է հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Կա՛մ մեզ թող ամեն ինչով ապահովեն, կա՛մ փախստականի կարգավիճակ տան. քաշաթաղցիներ
Լրահոս
0