00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջալալ Հարությունյա՞նն է մեղավոր. զոհվածների ծնողները սեփական հետաքննությունն են անցկացրել

© Photo : official site of MoD of RAНачальник службы военного контроля МО, генерал-лейтенант Джалал Арутюнян во время доклада министру обороны о проделанных в 2020 году работах (26 марта 2021). Еревaн
Начальник службы военного контроля МО, генерал-лейтенант Джалал Арутюнян во время доклада министру обороны о проделанных в 2020 году работах (26 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
«Ցորի զորամասի» հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները պարզել են հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլիի) մոտակայքում տեղի ունեցած մարտական գործողությունների մանրամասները և հասկացել, թե ովքեր են անմիջական պատասխանատուներն ու մեղավորները։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի զորամասերից մեկի` «Ցորի» հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները մանրամասն ուսումնասիրել են 44–օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններից մեկը, զրուցել ողջ մնացած սպաների ու զինվորների հետ, համեմատել փաստերը, ու նրանց հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասն պատմեցին այն, ինչ փաստերով կարող են ապացուցել։
Министр обороны Аршак Карапетян встретился с родственниками пропавших без вести военнослужащих и добровольцев (9 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների հետ
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նշված հրետանային դիվիզիոնը հայտնվել է հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի հետևանքով 14 անհետ կորած զինծառայող կա, իսկ 7–ը զոհվել են։
«Ցորի զորամասի կողմից ինֆորմացիա չկար, որովհետև զորամասը մասնատված էր. մի գումարտակը Մատաղիսում էր, մյուսը՝ Կարմիր Շուկայի ուղղությունում, երրորդը՝ Հորադիզի ուղղությունում։ Մեր դիմումների համաձայն` քրեական գործ է հարուցվել, օրերս դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը` նախկին զինվորական Արմեն Ասրյանը։
Նրա խոսքով`մարտական գործողությունները սկսելով` դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանը, որը գտնվում էր Աղդամի ուղղությունում, այնուհետև զբաղեցրել է իր հիմնական կրակային դիրքերը Վազգենաշեն բնակավայրում։ Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը։ Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել՝ գնալ դեպի Հադրութ։ Պարզվել է, որ այնտեղ են ուղարկել հակահարված իրականացնելու համար։
«Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները, իմ կարծիքով, կոպիտ խախտում են արել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3 պայմանների ապահովում՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդ ժամանակ հակառակորդը չէր կանգնեցվել, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, որը ունեին, և մենք պիտի ունենայինք բավականին ռեզերվներ, որ իրականացնեինք այդ հակահարվածը։ Փաստացի բանակի ղեկավարությունը մարտի դաշտ է նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել»,–ասաց նա։
Российские миротворцы участвуют в восстановлении инфраструктуры г. Мартуни в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Գերի ընկած արցախցուն ադրբեջանցիները խոշտանգել ու բռնության են ենթարկել
Ըստ Ասրյանի՝ այդ երկու զորամասերը տարիներ շարունակ այդ տարածքում որևէ զորավարժություն չեն անցկացրել.
«Այսինքն՝ այդ տեղանքը նրանց համար լրիվ անծանոթ էր, թեժ մարտական գործողությունների ժամանակ շփոթվելու ու կոպիտ սխալներ կատարելու հավանականությունը` մեծ։ Հակահարվածի ձախողումից հետո այդ դիվիզիոնը «9-րդ կիլոմետր» տեղանքից կարողանում է մի կերպ դուրս պրծնել` այնտեղ թողնելով որոշակի տեխնիկա և գույք, քանի որ հրաձգային զենքի կրակոցներ են լսվել, իսկ հրետանին, գտնվելով բավականին խորքում, չպետք է լսեր այդ կրակոցների ձայնը»,–ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
Ջալալ Հարությունյանի տեղը «ծախել են», բայց գործով մեղադրյալ չկա
Զինծառայողները վերադարձել են «Ջրաշխարհ» կոչվող տեղամաս, որտեղ ունեցել են կրակային դիրքեր, սակայն հրամանատարությունը՝ հանձին հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տվել. «Շատ եք հետ գնացել, դեպի առաջ զբաղեցրեք կրակային դիրք, որպեսզի այնտեղ խնդիրներ կատարեք»։ Հրամանատարներն ուսումնասիրել են տեղանքը և կրակային դիրք ընտրել «Ջուվառլու» կոչվող տեղամասում (դա արդեն հոկտեմբերի 8-ն էր)։ Հրետանու պետը հրաման է տվել կրակել Հադրութի ուղղությամբ` չնայած նրան, որ այդ դիվիզիոնի հիմնական ուղղությունը դեպի իրենց ստորաբաժանումների կողմն էր, ավելի շատ` դեպի արևելք, բայց խնդիրները տրվել են դեպի հարավ՝ Հադրութի ուղղությամբ։
Ասրյանը պատմեց, որ այդ ուղղությամբ 2 օր թեժ մարտեր են ընթացել, որի ընթացքում հոկտեմբերի 10-ին ԱԹՍ–ները խոցել են դիվիզիոնի 3-րդ մարտկոցը։ Թույլտվություն վերցնելով բանակի հրետանու բաժնից` դիվիզիոնը նահանջել է, նորից կրակային դիրքեր զբաղեցրել «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում։ Սակայն մի քանի ժամ անց կրկին գնդապետ Բաղդասարյանը ցուցում է տվել, թե այդ ի՞նչ եք անում, շատ եք հետ գնացել, առաջ գնացեք, այլ տեղ ընտրեք։ Բայց այդ ժամանակաշրջանում թեժ մարտեր են ընթացել, և այլ տեղ ընտրել և կահավորել հնարավոր չէր։ Դիվիզիոնի հրամանատարական կազմը, այլընտրանք չունենալով, կրկին զբաղեցրել է «Ջուվառլուի» կրակային դիրքը և շարունակել են կրակային խնդիրներ կատարել Հադրութի ուղղությամբ։
Акция протеста родителей пропавших без вести военнослужащих перед воинской частью (1 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Անհետ կորածների և գերիների հարազատները կմասնակցեն 44–օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքին
Նախկին զինվորականի խոսքով` զինծառայողները իրենց զորամասի ստորաբաժանումների օգտին գրեթե խնդիրներ չեն կատարել, բոլորը ուղղված են եղել Հադրութի ուղղությամբ։ Դիվիզիոնի հրամանատարությունը չի կարողացել ճշտել, թե որտեղ է գտնվում հակառակորդը, որտեղ է առաջնագիծը։ Զորամասի հրամանատարական կետը, որը պարտավոր էր ղեկավարել զորամասի ստորաբաժանումները, գտնվել է Աղդամի ուղղությունում։
Ասրյանն ընդգծեց, որ կրակային խոցման խնդիրները դիվիզիոնին է տրվել Պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետից՝ բունկերից։
«Հոկտեմբերի 12-ի երեկոյան դիվիզիոնի դիտակետը, որը գտնվում էր կրակային դիրքից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ դեպի իրենց կողմ, փոխգնդապետ Հայրապետյանը զեկուցում է բանակի հրետանու պետին, որպեսզի տվյալները ճշտեն։ Այդ ընթացքում դիվիզիոնի հրամանատարը չի սպասում պատասխանին և հրամայում է թողնել կրակային դիրքը։ Այնտեղից հասցնում են դուրս հանել զինամթերքի կրման մեքենաները։ Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից ասում են, թե այդ խումբը մերոնք են, չկրակեք։ Եվս մեկ անգամ են ճշտում ու կրկին նույն պատասխանն են ստանում։ Չեն կրակում»,– նշեց նա։
Ասրյանի խոսքով` դիվիզիոնը պատրաստվում է դուրս գալ այդ կրակային դիրքից։ Հակառակորդը սկսում է կրակային մեծ ազդեցություն գործել 1-ին մարտկոցի վրա, 2-րդ մարտկոցը կարողանում է առանց որևէ խոչընդոտի դուրս գալ այդտեղից և նահանջել։
Каска на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
«Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը գտնվել է 2 մարտկոցների արանքում։ Երբ պարզ է դարձել, որ դա հակառակորդն է, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, դիվիզիոնի հրամանատարը հրամայել է՝ դուրս եկեք, ով ոնց կարողանում է։ Այդ հրամանը լսելով` դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևորգյանը անմիջապես իր զբաղեցրած տեղից փախուստի է դիմել, նույնիսկ մեկ զինծառայող չի հասցրել նստել նրա մեքենան»,- պատմեց զ։
Նրա խոսքով` չկրակելու մասին անմիջական հրամանը տվել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։
«Նրանք անմիջապես կապ են հաստատել հրետանու կառավարման կետի հետ, այնտեղից տվյալներն անմիջապես փոխանցվել են մարտական կառավարման կետ, որտեղ եղել են բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Հետագայում հանդիպելով Բաղդասարյանի հետ` հարցրի, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը (որ զինծառայողների ուղղությամբ հայեր են եկել. խմբ.), նա ասաց, որ ստացած այդ զեկույցը մարտական դիրքից ինքը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասել, որ կա զորքերի տեղաշարժ այդ ուղղությամբ և ճշտել՝ ովքեր են, Ջալալ Հարությունյանի ասելով էլ՝ դրանք մերոնք են, չկրակեք»,–ասաց նա։
Ծնողները չեն ցանկանում, որ մեղավորներն անպատիժ մնան, քանի որ նրանց մեղքով հազարավոր զոհեր ենք տվել։
«Մի հատ Գևորգ են բռնել, դրանով ուզում են ծնողներին հանգստացնե՞լ: Ո՛չ, Գևորգ Գևորգյանը շախմատի մեջ «պեշկան» է, կան լավ ֆիգուրներ, որոնք պիտի պատասխան տան»,- նշեց անհետ կորած զինծառայողի հայրը։
Նշենք, որ Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ կալանքի տակ գտնվող ու պատերազմի ժամանակ դրսևորած անգործության համար մեղադրվող պաշտպանյալը մեղքը չի ընդունում։
«Միանշանակ պատասխանատու անձինք են Ջալալ Հարությունյանը, հրետանու պետը, որն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում գլխավոր վարչության պետն է հրետանու», - ասաց Գևորգյանը:
Քննչական կոմիտեն եզրահանգել է, որ Գևորգյանի անգործության հետևանքով անցած հոկտեմբերին Ֆիզուլիի հատվածում ընթացող մարտերի ժամանակ անհետ կորել է 14 զինվոր, 7-ն էլ զոհվել են։
«Եթե անգամ նահանջի հրաման է եղել, Գևորգ Գևորգյանը չպետք է անձամբ գնար, ամեն զինվորի գրկեր, փաթաթվեր կամ համոզելով բերեր: Հրամանը բոլորի համար է, բոլորը գիտեին հրամանի կատարման եղանակները, իսկ մարտկոցի հրամանատարը, ավագ սպան պիտի այդ հրամանը կատարելուն օժանդակողները լինեին», - նշեց փաստաբանը:
Ոստիկանները՝ Երևանի Հերացի փողոցի դիահերձարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Զինվորականի պաշտպանը պնդեց՝ իր տվյալներով` այս գործով միայն դիվիզիոնի շտաբի պետն է մեղադրվում, այնինչ ինչպե՞ս է ստացվել, որ հրամանները կատարած Գևորգյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, իսկ նրանից բարձր պաշտոն զբաղեցրածները, այդ թվում` մինչև հոկտեմբերի 27-ը Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն ու մյուսները չեն կրում պատասխանատվություն։
Սա փաստաբանին թույլ է տվել եզրահանգել, որ իրավապահները պարզապես քավության նոխազ են ընտրել իր պաշտպանյալին, որպեսզի զոհվածների և անհետ կորածների հարազատները տեղի ունեցածի համար հենց նրան էլ մեղադրեն: Ըստ փաստաբանի` կարճ ժամանակահատվածում զորքը մի քանի հակասական հրաման է ստացել` մե՛կ նահանջելու, մե՛կ չկրակելու, վերջում էլ լսել են, որ հորդորում են փախչել. «Երբ վերջին հրամանը ստացել է, Գևորգյանը բառացի նկարագրում է, ասում է` դիվիզիոնի հրամանատարը վազելով, հևալով ասաց` ով ոնց կարա, հելեք էդտեղից»:
Փաստաբանը նաև վկայակոչեց Ջալալ Հարությունյանի ցուցմունքը. «Ես էդտեղ չունեի ԱԹՍ-ներ, չունեի նաև կամերաներ, ես չէի կարող պատասխան տալ՝ մերոնք են, թե չէ, ես դրա համար ասել եմ՝ կարող ա մերոնք են, կարող ա` չէ, զգույշ եղեք՝ մերոնց չկրակեք»։
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն այժմ զբաղեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։
Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է աղմկահարույց գործի շրջանակում
Լրահոս
0