22:30 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Մուլտիմեդիա

Մինսկում «Մանկական Եվրատեսիլի» բեմը սպասում է հայաստանցի փոքրիկ երգչին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
17510
© Sputnik /

Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես է Մինսկը նախապատրաստվում «Մանկական Եվրատեսիլ 2018» հայտնի մրցույթի անցկացմանը։

Sputnik–ի տեսանյութը «Մինսկ Արենա»–ից նախապատրաստվել է երաժշտական շոուի մեկնարկից մոտ երկու շաբաթ առաջ։ Բելառուսը կընդունի «Եվրատեսիլ 2018» երգի մանկական մրցույթը նոյեմբերի 25-ին. հաղթանակի համար կպայքարի 20 երկիր, այդ թվում նաև Հայաստանը։ 

Մրցույթի համար արդեն ամեն ինչ պատրաստ է։ «Մինսկ Արենա»–ում տեղադրվել է բեմը, իսկ լուսավորության վրա Բելառուսի հեռուստառադիոընկերության ավելի քան հարյուր մասնագետ է աշխատել։

Կազմակերպիչների խոսքով , շուն խոստանում է մանկական «Եվրատեսիլի» ողջ պատմության մեջ լինել ամենատպավորիչը։ Նրանք բազմաթիվ անակնկալներ են պատրաստել հանդիսատեսի համար, սակայն այժմ դրանք խիստ գաղտնի են պահում։

Մինսկում մանկական «Եվրատեսիլ» արդեն անցկացվել է 2010 թվականին։

Հիշեցնենք` սեպտեմբերին ավարտվեց «Դեպի մանկական Եվրատեսիլ» Հայաստանի հանրային հեռուստատեսության նախագիծը, որի արդյունքում որոշվեց միջազգային երգի մրցույթի մասնակիցը։ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» այս տարի կներկայացնի L.E.V.O.N–ը` նույնանուն երգով։

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ