https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png
Sputnik Արմենիա
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
Sputnik
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
https://armeniasputnik.am/multimedia/20190320/17767354/video-yura-movsisyany-yerkrpaguneri-het-yergum-e-hh-orhnergy.html
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպումից առաջ։ Երկրպագուներն աջակցեցին հավաքականին և Յուրա Մովսիսյանի հետ երգեցին ՀՀ օրհներգը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր` մարտի 20–ին, ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտում անցկացրեց իր վերջին մարզումը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումից առաջ։
Ֆուտբոլիստներին սատարելու էին եկել անդավաճան երկրպագուները` Հայկական Առաջին Ճակատ (FAF) ֆան շարժման անդամները, որոնք իրենց վանկարկումներով և երգերով ոգևորեցին մարզիկներին և Յուրա Մովսիսյանի հետ երգեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

FAF ֆան շարժման անդամները իրենց վանկարկումներով և երգերով ոգևորեցին մարզիկներին
©
Sputnik / Gor Margaryan

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը
1 / 5
©
Sputnik / Gor Margaryan
FAF ֆան շարժման անդամները իրենց վանկարկումներով և երգերով ոգևորեցին մարզիկներին
Հիշեցնենք` մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները` նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: