22:09 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Մամուլի կենտրոն

Ասուլիս. «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք»

© Sputnik / Asatur Yesayants
Մուլտիմեդիա
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հոկտեմբերի 29-ին, ժամը 12։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանում «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» զարգացման ճամբար նախագծի իրականացման աշխատանքները:

Ասուլիսին կմասնակցեն «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեյի անդամ, պորտուգալական «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը, Հայաստանում Bsports-ի գրասենյակի ղեկավար Գոհար Նավասարդյանը։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ–ի, ՖԻՖԱ–ի հովանու ներքո գործող Football for friendship միջազգային սոցիալական ծրագրի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը ժամանել է Հայաստան` իրագործելու Bsports–ի հիմնական առաքելությունը` գտնել ու աջակցել սկսնակ տաղանդավոր ֆուտբոլիստներին, խթանել նրանց հետագա առաջընթացը և ուրվագծել հնարավոր պրոֆեսիոնալ հեռանկարները։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35 Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

թեգերը:
ֆուտբոլ, ասուլիս, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ