19:13 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Մուլտիմեդիա
Ստանալ կարճ հղումը
20610

Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ուսանողի տուն» նախաձեռնության համահիմնադիրներ Մհեր Մկրտչյանի և Ծովինար Սարգսյանի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Մհեր Մկրտչյանը և Ծովինար Սարգսյանը կներկայացնեն «Ուսանողի տուն» նախաձեռնության մոտեցումների և ծրագրերի մասին:

Մտահղացման հեղինակները «Ուսանողի տունը» նախանշում են որպես մի հարթակ, որը կթեթևացնի մարզից եկած ուսանողի մի քանի խնդիր միաժամանակ. կապված ուսման վարձի, աշխատանք գտնելու, հասակակիցների հետ շփման, ժամանցի հետ:

«Ուսանողի տուն» նախաձեռնության հիմնական նպատակն է մարզերից Երևան եկած շնորհալի ուսանողների համար ոչ ֆորմալ կրթության և բնակության պայմանների ստեղծումը, մայրաքաղաքում նրանց կենցաղային և բնակարանային խնդիրները թեթևացումը: Նախատեսվում է ծրագրում ներգրավել այն ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո վերադառնալու են ծննդավայր:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

թեգերը:
Երևան, Մարզ, Ուսանող, ասուլիս, Հայաստան

Գլխավոր թեմաներ