Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Թաթարստանում, Դաղստանում և Տյումենի մարզում ձերբակալել են «Իսլամական պետության» համար գրոհայիններ հավաքագրող անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ուժայիններին հաջողվել է ձերբակալել խմբի կազմակերպչին։ Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ռուսաստանցիներին և ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքացիներին հավաքագրել է Սիրիայում կռվող գրոհայինների շարքեր ուղարկելու համար:
ԱԴԾ–ն Սևաստոպոլում զինվորականի է ձերբակալել Ուկրաինայի օգտին լրտեսություն անելու համար
Հաստատվել է, որ նա հանցավոր կապեր է ունեցել Թաթարստանի, Դաղստանի Հանրապետություններում և Տյումենի մարզում, բացահայտվել են ԻՊ-ի մասնակիցների ֆինանսավորման սխեմաները, ինչպես նաև գրոհայինների գաղտնի տեղաշարժի երթուղիները:
Գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ