12:34 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Մուլտիմեդիա

Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
157 0 0

Որսագողության հետևանքով գորշ արջերը հայտնվել են անհետացման վտանգի տակ։ Այդ կենդանիները գրանցված են Կարմիր գրքում։

Սյունիքի մարզի «Շահապոնք» էկոզոնայում տեսախցիկը գորշ արջի զբոսանքն է ֆիքսել։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը Facebook-ի իր էջում է հրապարակել գեղեցիկ տեսանյութը։

«Գորշ արջերի վտանգման հիմնական գործոններից մեկը որսագողությունն է։ Գրանցված են ՀՀ կարմիր գրքում», - ասված է հաղորդագրության մեջ ։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մեկը ՝ Հովհաննես Հակոբյանը, պատմել է, որ սեպտեմբերի 12-ին արջին իր ձագերի հետ նկատել են Արարատի մարզի Շաղափ գյուղի մերձակայքում, մի տեղանքում, որը հայտնի է որպես «Սելիման բուլագ»։

«Նրանք եկել էին Ուրցի լեռնաշղթայի կողմից, ավերել գյուղացիներից մեկի խնձորի այգին և հետ գնացել դեպի լեռնաշղթա», – ականատեսների խոսքը մեջբերում է Հակոբյանը:

Նշենք, որ Կարմիր գրքում գրանցված գորշ արջին որսալու կամ սպանելու համար Հայաստանում նախատեսվում է տուգանք ՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք ՝ 2-3 ամիս:

Արջերը կատաղի գոտեմարտի են բռնվել ՌԴ–Չինաստան սահմանին. տեսանյութ

թեգերը:
տեսանյութ, Անտառ, Սյունիքի մարզ, արջ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ