00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը

Բաժանորդագրվել
Օգոստոսի 16-ին նշվեց Աստվածածնի վերափոխման տոնը, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի Խաղողօրհնեք անվանումով

Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվում է խաղողը և ողջ բերքը: Բացի եկեղեցական ծեսից, մարդիկ այս օրը ուխտագնացություն էին կազմակերպում և զոհաբերություն մատուցում: Հայ առաքելական եկեղեցին Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15–ին մոտ կիրակի օրը:

Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:

Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։

Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։

Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։

© Sputnik / Asatur YesayantsՕգոստոսի 16-ին նշվեց Աստվածածնի վերափոխման տոնը, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի Խաղողօրհնեք անվանումով
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
1/13
Օգոստոսի 16-ին նշվեց Աստվածածնի վերափոխման տոնը, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի Խաղողօրհնեք անվանումով
© Sputnik / Asatur YesayantsԱստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
2/13
Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:
© Sputnik / Asatur YesayantsՈրոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
3/13
Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։
© Sputnik / Asatur YesayantsԱստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
4/13
Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։
© Sputnik / Asatur YesayantsԱվանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
5/13
Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։
© Sputnik / Asatur YesayantsԱստվածածինն այդ լուրը հասցրել է իր հարազատներին և բոլոր քրիստոնյաներին, խնդրելով, որ իր մարմինն ամփոփեն Գեթսեմանում։ Աստվածամոր մահից ոչ շատ առաջ բոլոր առաքյալներն առանց պայմանավորվելու միասին հավաքվել են Վերնատանը։ Սուրբ Կույսը Հովհաննես առաքյալին պատվիրում է Սուրբ պատարագ մատուցել, որ վերջին անգամ Սուրբ հաղորդություն ընդունի։ Մինչ առաքյալները լալիս էին, Հովհաննեսը կիպարիսի մի փայտ է վերցնում, փոխանցում Աստվածամորը և խնդրում, որ նա կերպաձևի դրա վրա իր պատկերը։
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
6/13
Աստվածածինն այդ լուրը հասցրել է իր հարազատներին և բոլոր քրիստոնյաներին, խնդրելով, որ իր մարմինն ամփոփեն Գեթսեմանում։ Աստվածամոր մահից ոչ շատ առաջ բոլոր առաքյալներն առանց պայմանավորվելու միասին հավաքվել են Վերնատանը։ Սուրբ Կույսը Հովհաննես առաքյալին պատվիրում է Սուրբ պատարագ մատուցել, որ վերջին անգամ Սուրբ հաղորդություն ընդունի։ Մինչ առաքյալները լալիս էին, Հովհաննեսը կիպարիսի մի փայտ է վերցնում, փոխանցում Աստվածամորը և խնդրում, որ նա կերպաձևի դրա վրա իր պատկերը։
© Sputnik / Asatur YesayantsԱստվածամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և վրան դնում իր դեմքը, թրջում իր արցունքներով և խնդրում Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բժշկվեն իրենց տկարություններից և հիվանդություններից։ Ցերեկվա ժամը երեքին, երբ առաքյալները շրջապատում են Աստվածամոր մահվան մահիճը, Նրա սենյակում հանկարծ Աստվածային լույս է ծագում և Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն իջնում է երկնքից հրեշտակներով շրջապատված և ընդունում Սուրբ Աստվածամոր հոգին։
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
7/13
Աստվածամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և վրան դնում իր դեմքը, թրջում իր արցունքներով և խնդրում Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բժշկվեն իրենց տկարություններից և հիվանդություններից։ Ցերեկվա ժամը երեքին, երբ առաքյալները շրջապատում են Աստվածամոր մահվան մահիճը, Նրա սենյակում հանկարծ Աստվածային լույս է ծագում և Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն իջնում է երկնքից հրեշտակներով շրջապատված և ընդունում Սուրբ Աստվածամոր հոգին։
© Sputnik / Asatur YesayantsԵրբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
8/13
Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
© Sputnik / Asatur YesayantsՕրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում անընդհատ: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
9/13
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում անընդհատ: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
© Sputnik / Asatur YesayantsԱռաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը:
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
10/13
Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը:
© Sputnik / Asatur YesayantsԱռաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
11/13
Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
© Sputnik / Asatur YesayantsԱռաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
12/13
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:
© Sputnik / Asatur YesayantsՀայկական եկեղեցին խորապես հարգում և պատվում է Աստվածամորը` ընդգծելով նրա մաքրությունը, աննկարագրելի խոնարհության հոգին, առաքինությունն ու հավատարմությունը։ Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի և հավատարիմ մոր, ընտանեկան սրբության մարմնավորում է։
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
13/13
Հայկական եկեղեցին խորապես հարգում և պատվում է Աստվածամորը` ընդգծելով նրա մաքրությունը, աննկարագրելի խոնարհության հոգին, առաքինությունն ու հավատարմությունը։ Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի և հավատարիմ մոր, ընտանեկան սրբության մարմնավորում է։
Լրահոս
0